Պակիստանի Կարաչի քաղաքում բախումներ են տեղի ունեցել: Հոկտեմբերի 17-ին Կարաչիում անցկացվում են Սինդ նահանգի խորհրդարանի միջանկյալ ընտրություններ, որին էլ նախորդել են փողոցային բախումները մրցակցող կուսակցությունների կողմնակիցների միջեւ:

ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ Կարաչիի փողոցներում փոխհրաձգություն է տեղի ունեցել, այրվել են ավտոմեքենաներ եւ խանութներ: 25 մարդ է սպանվել, ավելի քան 70-ը վիրավորվել են: