Twitter միկրոբլոգների ծառայությունը մոտ ժամանակներս կարող է առքուվաճառքի մասին ֆորմալ առաջարկ ստանալ, ինչի մասին շշուկները իրականության են նմանվում նախօրեին ընկերության տնօրենների խորհրդի նիստից հետո:

CNBC-ի փոխանցմամբ՝ գնորդի հիմնական հավակնորդներն են Google-ը եւ CRM համակարգեր մշակող Salesforce ընկերությունը: Twitter-ի  պոտենցիալ գնորդների շարքում են նաեւ մի քանի տեխնոլոգիական ընկերություններ, որոնք անանուն են մնացել:

Twitter-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ընկերության տնօրենների խորհուրդը հետաքրքրված է գործարքով: Նրանցից մեկը հայտնում է, որ ընկերությունը կարող է վաճառվել մինչեւ տարվա վերջ: