Հոկտեմբերի 17-ին Իրանը ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայի գազամատակարարումը:
Իրանի Ազգային նավթային ընկերության ներկայացուցիչը դա բացատրել է վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ, որոնք կատարվում են Թուրքիայի հետ սահմանին:
Իրանական կողմի ներկայացուցչի խոսքերով, շուտով գազամատակարարումը կվերականգնվի: Սակայն հստակ ժամկետներ չեն նշվել:
Ավելի վաղ Իրանն արդեն մի քանի անգամ դադարեցրել է Թուրքիայի գազամատակարարումը` հուլիսի 21-ին և սեպտեմբերի 24-ին, գազատարի վրա տեղի ունեցածպայթյունների պատճառով:





























