Microsoft ամերիկյան ընկերությունը պլանավորում է էապես բարելավել համակարգչի արհեստական ինտելեկտը «Շարունակական խնդիրների միջոցով հարցումների ձեւակերպումը» գործառույթի օգնությամբ: Այդ տեխնոլոգիայի հիմքում երկու տարբեր ծրագրերի համաժամանակեցման սկզբունքն է միջնորդի դեր կատարող մոդուլի միջոցով:
Հաղորդվում է, որ այդ գործառույթը թույլ կտա օպտիմալացնե որոնման համակարգը: Օրինակ, համակարգչի վրա հավելվածը ուսումնասիրում է օտար լեզուն, իսկ բրաուզերը լրացուցիչ գրականություն է փնտրում: Միջնորդ մոդուլը կարող է միացնել երկու հավելվածների տվյալները եւ օգնել որոնման համակարգին անհրաժեշտ տեղեկություն գտնել:
Տեխնոլոգիան կարող է օգնել ճանաչել ազդակի ցանկացած տեսակ, լինի դա տեքստ թե պատկեր: Մոդուլը հավաքում է ամբողջ տեղեկությունն այն մասին, թե ինչով է զբաղվում օգտատերը համակարգչի վրա: Այդ պատճառով մարդկանց անհանգստացնում է նաեւ անձնական կյանքի գաղտնիության հարցը, փոխանցում է ctualnews.org-ը:





























