Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կայցելի Իրան: IRNA գործակալությունը հաղորդում է, որ եռօրյա աշխատանքային այցը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին:

Նախատեսված է հանդիպումներ Իրանի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախագահները կքննարկեն տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ընթացքն ու հեռանկարները:

Այցի նպատակը Թեհրանի եւ Կարակասի հարաբերությունների ամրապնդումն է: