Սոմալիի ծովահենները Քենիայի ափի մոտ բռնագրավել են հարավկորեական ձկնորսական նավ: Կորեայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության տվյալներով, նավի անձնակազմում 43 մարդ կա: Նրանցից 39-ը Քենիայի քաղաքացիներ են, երկուսը` Հարավային Կորեայի, երկուսն էլ չինացի են:

Ձկնորսանավն այժմ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից հյուսիս գտնվող նավահանգստում է: Սոմալի է մեկնել հատուկ խումբ, որը պետք է բանակցի ծովահենների հետ: Նրանց պահանջների մասին տեղեկություն առայժմ չկա, նշում է   NEWS.BCM.ru-ն: