Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Բարսելոնան Նոու Կամպ ստադիոնում դժվարությամբ հաղթանակ տարավ Վալենսիայի նկատմամբ, որը մինչեւ այդ խաղը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Կատալոնացիները Ինյեստայի եւ Պույոլի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով: Առաջինը հաջողության էին հասել հյուրերը:
Երկու թիմերն էլ այժմ ունեն 16-ական միավոր: 17 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռեալը, որը 4:1 հաշվով հաղթեց Մալագային:
Սակայն արդեն այսօր, հոկտեմբերի 17-ին առաջին տեղ կարող է դուրս գալ Վիլյառեալը, որը Էրկուլեսին հաղթելու դեպքում կվաստակի 16 միավոր:





























