Երկու ռուսաստանցի հաքերներ մեղավոր են ճանաչվել ԱՄՆ-ում 1,3 միլիոն բանկային հաշիվներ կոտրելու համար: Դմիտրի Կրիվոշեեւի եւ Մաքսիմ Իլլարիոնովի մեղադրական դատավճիռը կկայացվի 90 օրվա ընթացքում: Ամերիկյան օրենքներով նրանց 20 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգան է սպառնում:
Ֆլորիդա նահանգում ապրող ռուս հաքերները մշակել էին մի սխեմա, որով ներխուժել էին բազմաթիվ ընկերությունների համակարգչային ցանցեր եւ, յուրացնելով բանկային տեղեկությունները, անօրինական փոխանցումներ էին կատարել, հաղորդում է Bfm.ru-ն:




























