Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 7-րդ տուրում Միլանը սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Կյեւոյի նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Միլանի բրազիլացի լեգիոնական Ալեշանդրե Պատոն: Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց շվեդ Զլատան Իբրահիմովիչը, որը նաեւ ինքնագոլի հեղինակ դարձավ: Սակայն Պատոյին փոխարինած Ռոբինյոն վերականգնեց երկու գնդակի առավելությունը` 3:1:





























