Իրանի Կենտրոնական բանկը երկրի բանկերին թույլ է տվել հաճախորդներին վարկային քարտեր տրամադրել, հայտնում է ISNA գործակաությունը:

Քարտերը կտրամադրվեն 3, 10 եւ 15 հազար դոլար չափով: Դրանք կարող են օգտագործվել խանութներում կամ համացանցում գնումներ կատարելու համար:

Կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլու Սեիֆն ասել է, որ բանկերին որոշ ժամանակ կպահանջվի վարկային քարտերի համակարգին վարժվելու համար: Քարտերը կտրամադրվեն ըստ բանկերում ստացված դիմումների քանակի

«Սխալ կլիներ մտածել, թե այդ քարտերը բանկային ցանցում արագ կկիրառվեն»,- Կենտրոնական բանկի ղեկավարի խոսքն է մեջբերել գոծակալությունը: