Մոսկվայի հարավում հրդեհվել է հանրակացարան: Հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան: Կրակով պատված տարածքը գերազանցում է հազար քառակուսի մետրը:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով, շենքի տարածքը տրված է գրասենյակների վարձակալությանը: Տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հրդեհաշիջմանը ներգրավվել է ՌԴ ԱԻՆ-ի չորս ուղղաթիռներ:





























