Նոր Samsung Galaxy C9-ը, որը կողմնորոշված է դեպի չինական շուկա, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն է ստացել: Սարքը երեւացել է ժողովրդականություն վայելող Geekbench բենչմարկում, հայտնում է Informing-ը: 

Հայտնի է, որ սարքը զինված է ութմիջուկային Qualcomm Snapdragon 652 պրոցեսորով, իսկ կաշխատի Android 6.0.1-ի վրա:

Նշենք, որ նախորդ արտահոսքերի ընթացքում հիշատակվել են դիսփլեյի տարբեր տրամագծեր. առաջին դեպքում` 5,7, իսկ երկրորդում` 6:

Իր նախորդներից` C5-ից եւ C7-ից նոր Galaxy C9-ը կժառանգի ամբողջական մետաղյա հիմնակմախք:   

Ենթադրվում է, որ նորույթի ներկայացումը կարող է տեղի ունենալ արդեն եկող ամիս:  Նորույթի արժեքն առայժմ գաղտնի է պահվում: Ճշտենք, որ հեռախոսների  С շարքը թողարկվում է միայն Չինաստանի շուկայի համար եւ չարժե սպասել, որ այն կհայտնվի Ռուսաստանում եւ այլ երկրներում: