Հոկտեմբերի 18-22-ին կայանալու է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի պաշտոնական այցը Թուրքիա:

Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, Վուլֆը կլինի առաջին գերմանացի նախագահը, ով վերջին տասնամյակում այցելել է Թուրքիա: Նախագահին ուղեկցելու է բարձրաստիճան պաշտոնյաների, ազդեցիկ գործարարների պատվիրակությունը:

Այցի շրջանակններում մանրամասն քննարկվելու են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Վուլֆը ելույթ կունենա թուրքական խորհրդարանում Նա նաեւ կմասնակցի Կայսերիի գործարար համաժողովին, կլինի Տարսուսում եւ Ադանայում: