«Ալ-Քաիդան» նոր ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրիս Օրտեֆեն:

Նրա խոսքով, «ԱլՔաիդա» ահաբեկչական խմբավորման կողմից Եվրոպայում ահաբեկչական գրոհների մասին տեղեկություններն ստացվել են մի քանի ժամ առաջ` Սաուդյան Արաբիայի իրենց գործընկերների կողմից, գրում է RBC-ն:

Նախարարը հայտարարել է, որ ստացված տեղեկությունները հաստատում է Արաբական թերակղզում «Ալ-Քաիդայի» խմբավորումների ակտիվությունը:

«Սպառնալիքն իրական է եւ մենք պատրաստ ենք դրանց»,- ասել է Օրտեֆեն: