Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ստեղծվել է էկոլոգիապես առաջին մաքուր գերեզմանոցը, որտեղ մարդկանց հուղարկավորում են առանց դագաղների, պսակների և ավանդական դարձած արարողությունների:

Ինչպես տեղեկացնում է «Արգումենտին», գերեզմանոցը սարի լանջին գտնվող մի արոտավայր է, որտեղ ցանկացողը կարող է ընտրել իր համար տեղ, որտեղ կհուղարկովորվի մահվանից հետո:

Գերեզմանը փորվում է ուղղահայաց, որտեղ հանգուցյալը, փաթաթված բիոքայքայվող սավանի մեջ, կհանգչի կանգնած: Գերեզմանի վրա արձանի փոխարեն ծառ են տնկում