Պենտագոնում պատրաստվում են WikiLeaks կայքում Իրաքի պատերազմի մասին ավելի քան 500 հազար փաստաթղթերի հրապարակմանը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 120 հոգանոց թիմ է հավաքել ԱՄՆ պատմության ընթացքում տեղեկատվության խոշորագույն արտահոսքի վերլուծության համար: Փաստաթղթերը կարող են հրապարակվել արդեն այս ամսին, հաղորդում է Reuters-ը:
WikiLeaks-ում հայտնել են, որ փաստաթղթերի նոր փաթեում տեղեկություններ կան Աբու-Ղրեյբ բանտում կտտանքների եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:



























