21-ամյա թեհրանցի գողը, ով մտել էր հրուշակեղենի արտադրամասերից մեկը, դատապարտվել է սարսափելի պատժի:
Շարիաթական դատարանի վճռով կտրելու են նրա 2 ձեռքերը: Նա նաեւ դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման եւ 300 դոլար տուգանքի՝ ոստիկանությանը չենթարկվելու համար:
Ձերբակալման պահին նրա մոտ հայտնաբերվել են գողացված 9 հազար դոլարը, մի քանի ձեռնոց եւ մի քանի շոկոլադ, հաղորդում է MIGnews.com-ը:





























