Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում հոկտեմբերի 18-ը սգո օր է հայտարարված:
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած սարսափելի ջրհեղեղի արդյունքում մահացել է 14 մարդ, 8-ն անհայտ կորել են: Զոհերի թվում Հայաստանի երկու քաղաքացիներ կան: Նրանք են` 33-ամյա ծնված Արթուր Աբովյանը, ով ապրում էր Գիզելդերե գյուղում, ինչպես նաեւ 63-ամյա Ալբերտ Մնացականյանը:
Նախնական տվյալներով ջրհեղեղը Տուապսեի շրջանին հարյուր միլիոնավոր ռուբլու վնաս է հասցրել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում հորդառատ անձրեւներ էին սկսվել, ինչի արդյունքում բարձրացել էր լեռնային Պշենախ եւ Տուապսե գետերի մակարդակը:
Աղետի գոտուց փրկարարները տարհանել էին շուրջ 300 հոգու: Ավելի քան 4 հազար տուժածներ զրկված են էլեկտրաէներգիայից: Ընդհանուր առմամբ, ջրի տակ է անցել 22 բնակավայր:



























