Խաղախստանի հարավ-արեւելեքում գտնվող Ալմաթիի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել Ford եւ BMW մեքենաները, որից հետո վերջինս այրվել է: Զոհվել է 5 մարդ, հաղորդում է Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Վթարը տեղի է ունեցել Ալմաթի-Մակենոգորսկ ճանապարհի 225-րդ կմ-ում: Երկու հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի պատճառների մասին ոչինչ չեն հայտնում: