Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 9-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 59/6 շենքի դիմաց, որն ավելի հայտնի է որպես ԱԼՄ-ի շենք, միմյանց են բախվել բեռնառար-տրայլեր մակնիշի 664 LO 64 համարանիշի եւ BMW 01LO708 համարանիշի մեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում BMW-ում գտնվողներից մեկը` Երեւանի բնակիչ Արամ Գասպարյանը տեղում մահացել է: Արդյոք, մահացողը BMW-ի վարորդն է եղել, թե ուղեւորը, կպարզի ՃՏՀ քննության բաժինը:
Այս պահին դեպքի վայրում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, Ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալը եւ փորձագետը:
ՃՏՀ քննության բաժնի քննիչ ու փորձագետը դեպքի վայրի տեղազննություն են իրականացնում, իսկ ճանապարհային ոստիկանները փորձում են բացել վթարի հետեւանքով խցանված ճանապարհը:
Քիչ առաջ վթարված BMW մեքենան քարշակրի միջոցով տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
ՃՏՀ քննության բաժնում նախաքննություն է սկսվել:




Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























