Գերմանիայի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի ծրագիրը, որի մասին հաղորդագրություն է տարածել Անկարայում Գերմանիայի դեսպանատունը, բավականին զարմացրել է թուրք լրագրողներին:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Անկարայում Գերմանիայի դեսպանատան կողմից տարածված մամլո հաղորդագրության մեջ նշված է եղել Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի այցի ծրագիրը, ըստ որի, այցի վերջին օրը նախագահը պետք է հանդիպի Կոստանդնուպոլսի Էկումենիկ պատրիարքի հետ:
Հոկտեմբերի 18-22-ին Թուրքիա կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի նախագահը կլինի Ադանայում, Տարսոնում, Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում Թուրքիայի իր գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ կմասնակցի Թուրք-գերմանական համալսարանի հիմնարկեքի արարողությանը:





























