Սեպտեմբերի 26-ին Արցախ ժամանած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե առաջնագծում նրանք հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին եւ  մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին: