Երեւանի «Գլենդել Հիլզ» թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից սեպտեմբերի 27-ին 5-ամյա աղջիկը ընկել է, երբ մայրը բարձրացել է հարեւանուհու տուն:

«Ամուսինն է զանգել, ասել է՝ հեռախոսը տա հարեւանին, որ մի բան հարցնի: Գնացել է, այդ ընթացքում էլ երեխան քնած է եղել: Հարեւանի տնից վերադարձել է, երեխան ընկած է եղել»,- NEWS.am-ին պատմեց ընտանիքի ծանոթը:

Երեխան եւ ծնողները Իրանի Հանրապետության քաղաքացիներ են, Հայաստան հյուր են եկել:

Նշենք, որ երեխային հիվանդանոց էին տեղափոխել ծանր վիճակում, վիճակը համեմատաբար կայունացել է: Նա  ուղեղի ցնցում է ստացել, աջ ոտքի կոտրվածք, կրծաքվանդակի եւ որովայնի սալջարդ: