Փորձագետները կանխատեսում են, որ 10 տարուց աշխարհում մոտ  20 մլն ինքնակառավարվող ավտոմեքենա կլինի, իսկ սուպերմարկետների  Walmart ամերիկյան ցանցը նախատեսել է մինչ այդ իր բաժանմունքները զինել գնումների համար ինքնակառավարվող սայլակներով, հայտնում է Kedem-ը:  

Սայլակ-ռոբոտները զինված կլինեն շարժիչներով եւ տեսախցիկներով, դրանք հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի օգնությամբ կամ որոշակի երթուղի պատվիրել: Նախատեսվում է, որ սկզբի համար սայլակներն ինքնուրույն կայանատեղիից կվերադառնան խանութ:  Դա ԱՄՆ-ում աշխատանքից կզրկի ավելի քան    7000 մարդու:   Walmart ընկերությունն արդեն ինքնակառավարվող սայլակի արտոնագիր է ձեւակերպել եւ մոտ ժամանակներս կսկսի աշխատել դրա ստեղծման ուղղությամբ: