Կանադական BlackBerry ընկերությունը դադարեցնում է բջջային հեռախոսների իր արտադրությունը եւ դրանք կարտադրի ինդոնեզական ենթակապալառու ընկերության գործարաններում, հայտնում է  AFP գործակալությունը:

Արտոնագրված արտադրության համար BlackBerry-ն եւ ինդոնեզական    PT Indonesia Tiphone Mobile ընկերությունը համատեղ ձեռնարկություն են ստեղծել  Merah Putih PT BB անվանումով:

Կանադական  BlackBerry ընկերությունը նույնանուն սմարթֆոններ է արտադրում, որոնք նախ եւ առաջ նախատեսված են կորպորատիվ հաճախորդների եւ պետական մարմինների համար, ինչպես նաեւ տեղեկատվական համակարգեր է մշակում, որոնք կազմակերպությունների եւ նրանց աշխատակիցների կողմից օգտագործվող բջջային սարքերի վերահսկողություն  եւ պաշտպանություն են ապահովում: Մինչեւ  2013  թվականի հունվարի 30-ը ընկերությունը  Research In Motion անվանումն էր կրում: Վերջերս ընկերությունը ջանում է իր գործունեությունը կենտրոնացնել նախ եւ առաջ ծրագրային ապահովման ոլորտում բիզնեսի վրա: