Մոսկվայի քաղաքային դուման չի շտապում քվեարկության դնել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի կողմից առաջադրված Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը:

Այսօր` հոկտեմբերի 18-ին Մոսկվայի քաղաքային Դումայի խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպելու են Սոբյանինին: Մոսկվայի քաղաքային Դումայի նախագահ Վլադիմիր Պլատոնովը հայտարարել է, որ Սոբյանինի թեկնածությունը հաստատվելուց հետո, նա իր պարտականությունների կատարմանը կարող է անցնել նույն օրը` հոկտեմբերի 21-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի քաղաքային Դումային է ներկայացրել ՌԴ փոխվարչապետ, Կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը` Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար: