Ամերիկյան Apple ընկերությունը Պեկինում բացել է իր գիտահետազոտական կենտրոնը, հայտնում է China News Service գործակալությունը:

Հաղորդվում է, որ կենտրոնը բացվել է քաղաքի հարվարեւմտյան Հայդյան շրջանի Չժունհուանցուն տեխնոպարկում: Կենտրոնի հիմնադիր կապիտալը կազմում է 100 մլն յուան (14,99 մլն դոլար): Այնտեղ 500 մարդ կաշխատի: Կենտրոնի գործունեության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը, ինչպես սպասվում է, կկազմի 300 մլն յուան (մոտ 45 մլն դոլար):