Հոկտեմբերի 15-ին ժամը 19.31-ին, ահա¬զանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապար¬հի 84-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճահապարհա-տրանսպորտային պատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՈՒԱԶ» մակնիշի 57 ՏԼ 866 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 51-ամյա Սամվել Գյուլինյանը եւ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Առնակ Քոչարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Դիլիջան քաղաքի հիվանդանոց: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:




























