ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունը պարզել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Օսամա Բել Լեդենի գտնվելու մոտավոր վայրը:
«Թիվ 1 ահաբեկիչը» բնակվում է Պակիստանի հյուսիս-արեւմուտքում: Այս մասին CNN- ի թղթակցին հայտնել է ՆԱՏՕ-ի տեղակացված աղբյուրը:
Ըստ ՆԱՏՕ-ի տվյալների` Բեն Լադենն անընդհատ փոխել է իր բնակության վայրը, սակայն միշտ մնացել է նույն տարածաշրջանում` Չիտրալից Քուրամ դաշտավայրն ընկած հատվածում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանին:
Քուրանը գտնվում է աֆղանական Տորա-Բորա քարանձավների մոտ, որտեղ Բեն Լադենը երկար ժամանակ թաքնվում էր 2001 թվականի ամերիկյան զորքերի ներխուժումից հետո: Բեն Լադենն ունի իր տունը, որը պահպանվում է գրոհայիների եւ Պակիստանի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից:
Lenta.ru-ի հաղորդմամբ, ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայության աշխատակիցները պարզել են նաեւ այլ ահաբեկչական առաջնորդների գտնվելու վայրը:
«Ալ Քաիդա»-ի անդամ Այման ալ- Զավահիրին բնակվում իր շեֆի հարեւանությամբ:
Իսկ «Թալիբանի» առաջնորդ մոլլա Մոհամեդ Օմարն ապրում է միանգամից երկու տներում` ժամանակ առ ժամանակ տեղաշարժվելով Պակիստանի Քվեթա եւ Կարաչի քաղաքներում:




























