ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այս տարվա հունվարին աջակցել էր իրանական երկու պետական բանկերի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները հանելուն` Թեհրանի կողմից չորս հազար բանտարկյալների ազատ արձակման դիմաց, գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի աղբյուրի տվյալներով, խոսքը  Sepah եւ Sepah International բանկերի մասին է, որոնք մինչեւ  2023 թվականը ենթակա էին ՄԱԿ-ի պատժամիջոցներին հրթիռային ծրագրի ֆինանսավորման համար: Նույն օրը, երբ Թեհրանը բանտերից ազատել է ամերիկյան քաղաքացիներին, այդ պատժամիջոցները վերացվել են: