Հոկտեմբերի 20-23-ը Ստամբուլում կկայանա Ասիայի Ռազմավարական հետազոտությունների թուրք-ասիական կենտրոնի կողմից կազմակերպված թուրքական համաշխարհային ֆորումը:

Ինչպես հայտնում է АPА-ն, ֆորումին կմասնակցեն թուրքական սփյուռքի եւ միջազգային 60 կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ:

Բացման արարողությանը նախատեսվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը: