ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 474.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.11 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.26 դրամ (նվազել է 1.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.23 դրամ (նվազել է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.49 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  289.98 դրամ, ոսկի՝ 20,106.62 դրամ, պլատին՝ 15,574.58 դրամ։

Սեպտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։