2017-ի աշնանից սկսած՝ Հայաստանում կարող է գործել ԳԼՈՆԱՍՍ կայան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ռոսկոսմոս» ռուսական պետական ընկերության Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Վիկտոր Կրիվոպուսկովը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ԳԼՈՆԱՍՍ-ի գործարկումը սկզբունքորեն կընդլայնի տրանսպորտի, բժշկության եւ աղետների կանխման ոլորտում տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը:

«Ամենայն հավանականությամբ՝ եկող տարի մոտավորապես այս ժամանակ կայանն արդեն կգործի: Այն կլինի ԳԼՈՆԱՍՍ կայանների համակարգում եւ կշահագործվի առնվազն 30 տարի»,- ասել է Կրիվոպուսկովը: