Մոսկվայի քաղաքային դատարանը հոկտեմբերի 18-ին վճիռ է կայացրել պատգամավոր Ռուսլան Յամադաեւի սպանության գործով: Մասնավորապես, Չեչնիայի բնակիչ Ասլանբեկ Դադեւը մեղավոր է ճանաչվել պատգամավորի սպանության մեջ եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում: Նրա հանցակից Էլիմպաշ Խացուեւը 15 տարվա ազատազրկում է ստացել: Երրորդ մեղադրյալը, որին մեղադրում են նաեւ բանկիր Ալեքսանդր Անտոնովի մահափորձի մեջ, արժանացել է 14 տարվա ազատազրկման:
Իսա Յամադաեւը՝ սպանվածի եղբայրը՝ 5 մլն ռուբլու չափով փոխհատուցում է ստանալու: Իսան հայտարարել է, թե ավելի խիստ դատավճիռ էր ակնկալում՝ ցմահ բանտարկություն:
Իրենց հերթին, մեղադրյալների պաշտպանները մտադիր են բողոքարկել դատավճիռը:




























