Հայաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում մահացած Արթուր Աբովյանի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է  Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Դիակի տեղափոխման համար Արթուր Աբովյանի հարազատները դիմել են Հայաստանի իշխանությունների օգնությանը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում հեղեղներ էին եղել, որոնց հետեւանքով զոհվել էին Հայաստանի երկու քաղաքացիներ՝ 33-ամյա Արթուր Աբովյանը, ով բնակվում էր Գիզելդերե գյուղում, եւ Ջուբգեում բնակվող` 63-ամյա Ալբերտ Բախշիեւիչը: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել  մահացածների 12 մարմին: Աղետի գոտուց փրկարարները տարհանել են շուրջ 300 մարդու: Տուապսեի շրջանի աշխատակազմը հոկտեմբերի 18-ը հայտարարել է սգո օր: