Հոկտեմբերի 13-ին Ավստրիայում կորած 14-ամյա հայ աջնակը գտնվում է ծնողների հետ` ազատության մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 14-ամյա հայ աղջիկն անհետացել էր նախքան ոստիկանությունը նրան դպրոցից կվերցներ եւ կվտարեր երկրից: Աղջկա մայրը հսկողության տակ է` նրա ինքնասպանության իրական վտանգի պատճառով:
Նշենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որտեղ կոչ են անում Ավստրիայի իշխանություններին վերջ տալ երեխաների ձերբակալություններին եւ դադարեցնել լավ ինտեգրված ու ապաստանի հարցում մերժում ստացած ընտանիքների արտաքսումը երկրից: Հայտարարությունը ստորագրել է նաեւ Amnesty International հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը:
Հայտարարության հեղինակները գտնում են, որ Ավստրիան պետք է ավելի լավ պաշտպանի ոչ-ավստրիացի փոքրամասնությունների իրավունքները եւ ավելի մեղմ լինի` մարդասիրական հիմքի վրա թույլ տալով երկրում մնալ ապաստան հայցող երիտասարդներին ու նրանց ծնողներին, հաղորդում է Associated Press-ը:





























