«Բալասանյան դաշինքի» ընտրացուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը տեղյակ չէ, որ ընտրախախտումների, մասնավորապես, ընտրակաշառքի մասին ահազանգեր կան:

«Մենք այսօր որեւէ խնդիր չունենք, որ որեւէ ընտրախախտում անենք: Ես հորդորել եմ տասը կուսակցություններին, որ որեւէ ընտրախախտում չլինի, եւ լինեն բաց, թափանցիկ եւ արդար ընտրություններ»,- այսօր` հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանը` հորդորելով նման դեպքեր արձանագրելուն պես դիմել իրավապահ մարմիններին:

Ըստ Բալասանյանի` Գյումրիում ընթացող ընտրություններում բնակչությունն ակտիվ չէ, ինքն այլ պատկեր էր ակնկալում:

Նշենք, որ իշխող ՀՀԿ-ն սատարում է հենց Սամվել Բալասանյանին, որը Գյումրիի գործող քաղաքապետն է: