Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հ. Էմինի փողոցում գտնվող Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին եւ պահանջել իրեն չմոտենալ:

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 13.30-ին, նշված վայրում, 1982 թ. ծնված Վահագն Ն.-ն պատանդ է վերցրել 1996 թ. ծնված Տատյանա Ռ.-ին եւ սպառնացել դանակով վնասել նրան` պահանջելով իրեն զենք տրամադրել:

Ժամը 14.20-ին Վահագն Ն.-ն նշված հասցեից բերման է ենթարկվել բաժին:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Տատյանա Ռ.-ից ընդունվել է հաղորդում:

Վահագն Ն.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մոտ հոկտեմբերի 1-ին, միջադեպ է գրանցվել. դանակով զինված մի տղամարդ դանակով սպառնացել է ուսանողուհիներից մեկին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հաստատել էին այս տեղեկությունը, նշելով, որ տղամարդը դանակը դրել է աղջկա պարանոցին եւ պահանջել է, որ նրանց ոչ ոք չմոտենա: