Սեւանի քաղաքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանը հերքում է ընտրություններում իր մրցակից, գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի մեղադրանքները, թե իր կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանում:

«Բոլոր գիտակից մարդկանց հասկանալի է՝ ինչու է նա այդպիսի բան ասում: Ինքը քարոզարշավը ոնց սկսել ա, տենց էլ ուզում ա ավարտին հասցնի»,-

NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն:

Սարգիս Մուրադյանը հրաժարվեց խոսել մրցակից թիմի կողմից հնարավոր խախտումներից մասին:

«Ես իրանց բնավորությունը չունեմ, որ ասեմ՝ իրանք էս են անում, էն են անում: Պրոստո ինքը սովոր ա փողոցային խոսակցությունները տեղափոխել հրապարակային, մամուլներով եւ այլն:  Կարծում եմ՝ եթե մի քիչ էլ խորացավ, համապատասխան միջոցներ ձեռք կառնեմ»,- ասաց Սարգիս Մուրադյանը՝ նկատի ունենալով, որ մրցակիցը զրպարտում է իրեն եւ անհրաժեշտության դեպքում ինը կդիմի իրավապահ մարմիններին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը քվեարկությունից առաջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգել էր, որ ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Սարգիս Մուրադյանի թիմը ընտրակաշառք է բաժանում: