Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, Աշտարակ Բ/Կ ՓԲԸ-ից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Գեւորգ Վարդանյանի դին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցի վերջնամասում գործող խորտկարանի առանձնասենյակում, դեռեւս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Գ. Վարդանյանի թիկունքին, ինչի հետեւանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:




























