Գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին սեպտեմբերի 14-ին բերման է ենթարկվել Էջմիածնի բնակիչ Արմեն Սիմոնյանը: Սեպտեմբերի 12-ին, ոստիկանություն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Էջմիածնում գտնվող իր արտադրամասից գողություն է արվել. կոտրել են աշխատասենյակի պատուհանը, բացել երկաթե պահարնն ու գողացել 7 հարյուր հազար դրամ:
Պարզվել է, որ գողությունը կատարել է Արմեն Սիմոնյանը, որը զոդող է աշխատել այն արտադրամասում, որտեղից կատարվել էր գողությունը:
«Մարդ չկար, դռները բաց են եղել, սեյֆի դուռն էլ է բաց եղել եւ գումարը վեկալել եմ, լուսամուտի ապակին հանել եմ ու իջել եմ ներքեւ»,-ոստիկանությունում պատմել է կասկածյալը:
Հարուցվել է քրեական գործ: Արմեն Սիմոնյանը ստորագրությամբ բաց է թողնվել:











