ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ճանաչվել է Վրաստանի նկատմամբ ամենաբարի տրամադրված արտասահմանյան լիդերը: Այդպես են կարծում վրացական «Կվիրիս Պալիտրա» (Շաբաթվա ներկապնակ) շաբաթաթերթի անցկացրած հարցման մասնակիցները: Հարցմանը մասնակցել է 477 ընթերցող:

Հարցին, թե «ո՞վ է Վրաստանի նկատմամբ ամենաբրի տրամադրված արտասահմանյան լիդերը», հարցվածների մեծ մասն իր ձայնը տվել է Հիլարի Քլինթոնին, ով հավաքել է 8,15 բալ:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Ադրբեջանի նախպագահ Իլհամ Ալիեւը (6,72 բալ) եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը (6,32 բալ):

4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին (6,05 բալ), ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (5,49 բալ) եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (4,36 բալ):

Վերջին երեք տեղերը զբաղեցրել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (3,09 բալ), Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը (2,93 բալ) եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (1,89 բալ):