Վրացի հայտնի գրող, «Դաթա Թութաշխիա» վեպի հեղինակ Չաբուա Ամիրեջիբին վանական է դարձել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտնել են գրողի ընտանիքից: Գրողին շնորհվել է Դավիթ եկեղեցական անունը:
Վրաց ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդը բացառության կարգով նրան թույլ է տվել մնալ ոչ թե վանքում, այլ սեփական տանը:
Չաբուա Ամիրեջիբին ծնվել է 1921-ին: 1944թ. դատապարտվել է ուսանողական «Սպիտակ Գեորգի» խմբին անդամակցելու համար, ազատ է արձակվել 1959թ., իսկ 1960-ից զբաղվում է գրական գործունեությամբ: Հեղինակ է մի շարք հայտնի վեպերի:





























