Հոկտեմբերի 16-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 38-ամյա Գագիկ Վ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, ընկերոջ` 31-ամյա Լավրենտ Ստեփանյանի հետ, Աղավնաձոր գյուղին հարակից «Գոռքար» սարատեղում, կորած անասուններին փնտրելու ժամանակ, իրեն պատկանող 12 մմ տրամաչափի «ՏՕԶ-34» երկփողանի որսորդական հրացանից անզգուշաբար կրակել է Լ. Ստեփանյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով նա մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրացանն առգրավված է, Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդ. 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: