Անհայտ անձինք վառվող հեղուկով լի շշեր են նետել Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) Բոբրույսկում (Մոգիլեւյան շրջան) գտնվող շենքի ուղղությամբ: Այս մասին ահղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով Բոբրույսկի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ալեքսեյ Բոնդարեկոյին:
«Վաղվող հեղուկով լի երկու շիշ են նետել ՊԱԿ-ի շենքի վրա»,- պատմել է նա հավելելով, որ միջադեպից ոչ ոք չի տուժել:
Բոնդարենկոն ընդգծել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել` «խոււլիգանություն» հոդվածով:





























