Toyota Motor ընկերությունը երկուշաբթի հայտարարել է երեխա-ռոբոտ ստեղծելու մասին, որը կկոչվի Kirobo Mini. այն նախատեսված է երեխա չունեցող ճապոնուհիների համար, որտեղ ծնելիության ռեկորդային անկում է գրանցվում: Այս մասին հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ Toyota-ի ստեղծած ռոբոտը կոչված է մեղմելու Ճապոնիայի ժողովրդագրական միտումների բացասական հետեւանքները, որը զարգացած երկրների շարքում առաջատար է ծերացման ցուցանիշով:
Toyota-ից հայտնել են, որ նախատեսում են Kirobo Mini-ի վաճառքն սկսել հաջորդ տարի Ճապոնիայում: Մեկ ռոբոտի արժեքը կկազմի 39,800 իեն (392 դոլար):





























