Իշխանությունները չպետք է անտեսեն սպանված զինվորների վշտահար մայրերին: Այս մասին հոկտեմբերի 3-ին խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խաղաղ պայմաններում բանակում զինվորների մահվան քրեական գործերով հետաքննության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քննարկմանը:

Նախագիծը ներկայացրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Իշխանությունները չեն ցանկանում այդպիսի որոշում ընդունել, բայց պետք է հասկանան, որ խոսքը ոչ թե այն մասին է, թե ով է նախագիծը ներկայացրել եւ ում ինքնասիրությունն է առաջին տեղում: Գլխավորը արադարության հասնելն է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: