ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուիխանյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ հերթական նիստին խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունը մշտապես հանում իր հարցերն ու հայտարարությունները պարտադիր ցուցադրման ենթականա եթերից, այն է՝ հայտարարությունների ժամից եւ կառավարության հետ հացուպատասխանից:
Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Հանրային հեռուստատեսությունն իրենց չի ենթարկվում:
«Նույն բանը ես կասեմ իմ մասին: Ոչ էլ ինձ են ցույց տալիս: Այնպես որ հեռուստացույցը ինքն իր գործը անում է»,- ասաց նա:











