Facebook ընկերությունը Միացյալ Նահանգների սահմաններից դուրս կկառուցի տվյալների մշակման երրորդ կենտրոնը, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ լուսանկարների եւ տեսանյութերի կառավարման եւ պահպանման տվյալների կենտրոնի շինարարությունը նախատեսվում է Դանիայում:
Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի 184 հազար քառակուսի մետր, այն կտեղակայվի Օդենսե քաղաքում եւ 1,2 հազար աշխատատեղ կապահովի:





























