Ռուսաստանի Հյուսիս-Արեւմտյան երկրամասի դաշնային արբիտրաժային դատարանը բավարարել է «Վկոնտակտե» սոցիալական ցանցի վերաքննիչ բողոքը, ընդդեմ դատարանի որոշման, որով «Վկոնտակտեն» պետք է 1 մլն ռուբլի տուգանք վճարեր ВГТРК հեռուստաընկերությանը` «Պիրանյայի որսը» ֆիլմը ցուցադրելու համար, որի լինցենզային իրավունքները պատկանում են հեռուստաընկերությանը:
ВГТРК-ն «Վկոնտակտե» սոցիալական ցանցին դատի էր տվել դեռ 2008-ի աշնանը:
«Վկոնտակտեն» արդարացել էր, որ ոչ լիցենզիոն կոնտենտը բեռնել են իր օգտագործողները: 2010-ի հուլիսին Պետերբուրգի վերաքննիչ դատարանը որոշել է, որ «Վկոնտակտե» սոցիալական ցանցը պարտավոր է մեդերացիայի ենթարկել իր օգտագործողների կոնտենտը եւ ВГТРК-ին փոխհատուցում վճարել:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, այդ որոշումը առիթ դարձավ, որ նմանատիպ բազմաթիվ հայցեր ներկայացվեն դատարան: Մասնավորապես, «A-Media» ընկերությունը նույնպես դատի է տվել «Վկոնտակտե»-ին` իր հեռուստասերիալները (մասնավորապես «Մի ծնվիր գեղեցիկ») իր կայքում տեղադրելու համար: Արդեն հոկտեմբերին Gala rekw8ds ընկերությունը նույնպես դատի է տվել «Վկոնտակտե»-ին եւ Mail.ru-ին, երգչուհի Մաքսիմի եւ «Ինֆինիթի» խմբի երգերի ոչ լիցենզիոն տարածման համար:
Հոկտեմբերի 14-ին «Վկոնտակեն», Google Russia, Mail.ru, Yandex եւ Rambler afisha ընկերությունները հանդես են եկել հրապարակային հայտարարությամբ եւ կոչ արել բոլորին, նաեւ իշխանություններին դադարեցնել «կոնտենտային պատերազմը»:





























